ԱՄՆ-ը պնդում է, որ շուտափույթ քվեարկություն անցկացվի Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի շուրջ

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջորջ Բուշի վարչակազմը անհրաժեշտ է համարում Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի շուրջ քվեարկություն անցկացնել առաջիկա մի քանի օրերին: Այդ մասին երկուշաբթի օրը Վաշինգտոնում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքկորմակը: Նա հայտնել է, որ այդ բանաձեւի նախապատրաստման կապակցությամբ հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջեւ, բայց չի բացահայտել երկու նախարարների զրույցի մանրամասները: «Մեզ հարկավոր է, որ այդ հարցի շուրջ քվեարկություն անցկացվի առաջիկա մի քանի օրվա ընթացքումե,- հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ բանաձեւի նախագծի վրա աշխատանքը շարունակվում է օգոստոս ամսից:

Հայերեն