Սիրիան եւ Իրաքը հուշագիր են ստորագրել ահաբեկչության եւ հանցավորության դեմ պայքարում համագործակցելու մասին
1 րոպեի ընթերցում
ԷԼ ՔՈՒՎԵՅԹ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան եւ Իրաքը երկուշաբթի օրը Դամասկոսում հուշագիր են ստորագրել ահաբեկչության եւ հանցավորության դեմ պայքարում համագործակցելու մասին: Փաստաթուղթը, որն ստորագրել են երկու երկրների ներքին գործերի նախարարները, մոնիթորինգի եւ հսկողության համակարգերի զարգացում է նախատեսում նրանց ընդհանուր սահմանում, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակում կազմակերպված հանցավորության, տնտեսական հանցագործությունների, թմրանյութի առեւտրով զբաղվողների, ավտոմեքենաներ առեւանգողների վերաբերյալ: Իրաքի ներքին գործերի նախարար Ջավադ ալ Բուլանին բարձր գնահատական է տվել Դամասկոսի այն ջանքերին, որոնք ուղղված են Իրաքի իրադրության կայունացմանը: Միաժամանակ նա նշել է, որ Իրաքը երբեք պլացդարմ չի դառնա Սիրիայի դեմ ռազմական գործողությունների համար: