ՀՍՆՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննակվել են ՀՍՆՀ-ի 2-րդ եւ 3-րդ ծրագրերի վերաբերյալ հարցեր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոգաբարձուների խորհուրդը քննակել է ՀՍՆՀ-ի 2-րդ ծրագրի ավարտի եւ 3-րդ ծրագրի վերաբերյալ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի ներկայացրած տեղակատվությունը եւ ընթացիկ այլ հարցեր: Զեկուցվել է, որ ՀՍՆՀ-2 ծրագիրը մեկնարկել է 2000թ. նոյեմբերին: Բացի 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկից, ýինանսավորման աղբյուր են հանդիսացել ՀՀ կառավարության, համայնքների, Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային եւ համաýինանսավորողների կողմից տրամադրված միջոցները: Հինադրամի գործադիր գրասենյակը երկրի գյուղական եւ քաղաքային համայնքներից ստացել է ծրագրի ավելի քան 1200 առաջարկ, որոնք փորձաքննվել են ՀՍՆՀ-Ի ընթացակարգերի համաձայն: Ըստ գործադիր տնօրենի` իրականացվել է 333 ծրագիր՝ 22.24 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր պայմանագրային արժեքով: Դրանց գերակշռող մասը վերաբերել է հանրակրթական դպրոցներին (60%), խմելու ջրի ջրատարներին (19%), մասնագիտական դպրոցներին (6%), համայնքների կենտրոններին (5%) եւ առողջապահական հիմնարկներին (4%): Հիմնադրամի ýինանսավորմամբ հանրապետության 620 դպրոցների բաշխվել են 35 հազար երկտեղանի սեղան-նստարաններ: Ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամն ակտիվորեն համագործակցել է նաեւ տեղական ու միջազգային մի շարք հովանավոր կազմակերպությունների («Ազնավուրը Հայաստանինե, «IFADե, «UNHCRե, «Հայաստանե եւ «Թուýենկյանե հիմնադրամներ, «ՀԸԲՄե (Շվեյցարիա), անհատ բարերարների հետ՝ համատեղ ýինանսավորմամբ իրականացնելով 2.1 մլն ԱՄՆ դոլոր արժողությամբ 58 ծրագիր: Հաշվետու տարիներին մեծ է եղել նաեւ համայնքներին ցուցաբերված ýինանսական աջակցությունը համայնքային ներդրումների ապահովման գործում, որի համար տեղական ու միջազգային նվիրատու կազմակերպությունների եւ անհատ բարերարների կողմից անհատույց հատկացվել է մոտ 1.43 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, նկատի ունենալով Հայաստանի տեղական ինքնակառավարման նորաստեղծ մարմիններում առկա ղեկավարման կայուն ավանդույթների եւ փորձի, համապատասխան գիտելիքների պակասը, ՀՍՆՀ-2- ում ներառվել է նաեւ ուսուցման բաղադրիչը, որի նպատակը ՏԻՄ-երի եւ համայնքային կազմակերպությունների հզորացումն է: Նշվել է, որ հիմնադրամի գործունեության ընթացքում երեք անգամ անցկացված՝ ՀՍՆՀ-ի գործունեության ազդեցության գնահատման սոցիոլոգիական անկախ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հիմնադրամի գործունեությունը բարձր է գնահատվել համայնքների կողմից, հիմնադրամը ձեռք է բերել նրանց վստահությունն ու աջակցությունը: Այդ ամենը հիմք է հանդիսացել, որպեսզի կառավարությունն արտահայտի իր շահագրգռվածությունը հիմնադրամի գործունեության շարունակման եւ ՀՍՆՀ-3 ծրագրի մեկնարկի հարցում: Այդ նպատակով 2006թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրվել է վարկային համաձայնագիր՝ 25 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Աշոտ Կիրակոսյանի տեղեկացմամբ, ՀՍՆՀ-3 ծրագիրն ուղղված է աղքատների եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավմանը՝ համայնքային ենթակառուցվածքների վերականգնման, մատուցվող ծառայությունների որակի ու մատչելիության բարելավման, համայնքային եւ մունիցիպալ մակարդակներում լրացուցիչ կարողությունների զարգացման միջոցով: 33.3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության երեք բաղադրիչներից (համայնքային ներդրումներ, ՏԻՄ-երի կարողությունների ձեւավորում, ՀՍՆՀ-3 ծրագրի կառավարում) կազմված հիմնադրամի երրորդ ծրագիրը կմեկնարկի 2006թ. դեկտեմբերի երկրորդ կեսին եւ կավարտվի 2011թ., հունիսին: Այդ ընթացքում նախատեսվում է իրականացնել փոքր ու միջին համայնքների ենթակառուցվածքների վերականգնման բազմաթիվ ծրագրեր՝ հիմնականում գյուղական աղքատ բնակավայրերում, հեռավոր, մեկուսացած, բարձրլեռնային եւ աղետի գոտու համայնքներում: Հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ՀՍՆՀ-3 ծրագրին: Ծրագրի արդյունավետությունն ավելի մեծացնելու նպատակով տրվել են որոշակի հանձնարարականներ:

Հայերեն