Բաքուն դժգոհ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Հայաստանի նախագահի արած հայտարարությունից
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս արած հայտարարությունը գնահատել է որպես «հիմնախնդիրը սեփական շահերի համար օգտագործելու հայկական կողմի մտադրությունե: «Այդ հայտարարությունը մեկ անգամ եւս ապացուցում է, որ հայկական կողմն անկեղծ չէե,-լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: «Հայկական կողմը, ինչպես երեւում է, ջանում է ժամանակ շահել, իսկ Հայաստանի նախագահը ցանկանում է այդ բանակցությունները ենթարկել իր քաղաքական շահերինե եւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների կապակցությամբ փորձում է միավորներ շահելե,-հայտնել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը: