Տարածաշրջանային

Իրան-Հայաստան գազամուղի շինարարության համար Թուրքիայից 26500 տ խողովակ է գնվել

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tahran Times թերթը գրել է, որ Իրանից Հայաստան անցկացվող գազամուղի շինարարության համար Թուրքիայից 26500 տ խողովակ է գնվել: Անդրադառնալով այդ հարցին, թուրքական «Աքշամըե հայտնել է, որ գործարկումը 2007 թ-ի մայիսին նախատեսված գազամուղը դեպի Հայաստան ճնշման տակ կդրվի արդեն դեկտեմբերին: Թերթը գրել է, որ նախագիծը 96 տոկոսով ավարտված է, եւ որ գազամուղի շահագործումը կսկսվի հունվարի վերջին: Իրանյան թերթը գրել է, որ իրանական «Փայանդանե ընկերության կողմից իրագործվող գազամուղն առաջին փուլում օրական 1 մլն խոր.մ գազ կմղի Հայաստան, իսկ առաջիկայում այդ քանակությունը կհասցվի օրական 3 մլն խմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում