Ռուսաստանն ամրացրել է Վրաստանի հետ սահմանը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշեւը հայտնել է, որ Ռուսաստանը ռուս- վրացական սահմանի հյուսիսկովկասյան տեղամասում դիտարկման լրացուցիչ պահակակետեր է կարգել: «Վրաստանի տարածքից ելուզակային կազմավորումների ճեղքում թույլ չտալու նպատակով Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանի հյուսիսկովկասյան տեղամասում դիտարկման լրացուցիչ 400 պահակակետեր են կարգվելե,-ասել է Պատրուշեւը ռուսաստանյան առաջատար զանգվածային լրատվամիջոցների ղեկավարների հետ այսօր կայացած հանդիպմանը:

Հայերեն