Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանին հրադադար հաստատել Սև ծովում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Այս նախաձեռնությունն ուղղված է համաշխարհային շուկաներ պարենամթերքի մատակարարումների անվտանգության ապահովմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան՝ պարենային անվտանգության հարցերին նվիրված 5-րդ միջազգային համաժողովի շրջանակում։

«Մենք պատրաստ ենք հրադադարի և երախտապարտ ենք Հնդկաստանին, Թուրքիային և Եգիպտոսին, որոնք ակտիվ և կարևոր դեր են խաղում Սև ծովում լարվածության թուլացման, ինչպես նաև բանակցային գործընթացում։ Մենք սպասում ենք Ռուսաստանի պատասխանին»,- ասել է Սիբիհան։

Ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի՝ ռուսական կողմն առաջարկել է, որ Կիևը, որպես համաձայնագրի մաս, ձեռնպահ մնա Ռուսաստանի նավթային ոլորտին հարվածներ հասցնելուց։ Ուկրաինան պատրաստ է քննարկել այդ տարբերակը միայն ավելի լայն համաձայնագրի շրջանակում, որը նախատեսում է դադարեցնել հարձակումները երկու երկրների էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

Նախաձեռնությունը քննարկվում է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից առևտրային և վառելիքային ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացվող փոխադարձ հարձակումների ֆոնին։ Առևտրային նավերի և նավահանգիստների վրա իրականացվող պարբերական հարձակումների պատճառով վերջին ամիսներին Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում նավագնացությունը գրեթե դադարել է։

Խոշոր ընկերությունները հրաժարվում են նավեր ուղարկել այդ տարածաշրջան՝ որպես պատճառ նշելով ոչնչացման վտանգը և ապահովագրական ծախսերի կտրուկ աճը։ Արդյունքում՝ Կիևը և պարենի ներմուծումից կախվածություն ունեցող երկրները դիվանագիտական ​​երաշխիքներ են փնտրում ծովային միջանցքի անվտանգությունն ապահովելու համար։

Հայերեն

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Հարություն Խաչատրյանը

Նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով Մասիսում փորձել են ծառեր հատել. 3 անձ ձերբակալվել է

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբ

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվել է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը

Ուգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները

Հայաստանում սպասվում են տեղումներ. մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

Եվրոպական ինդեքսներն աճել են - 27/11/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 27/11/26