1 րոպեի ընթերցում
ՆԳՆ Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ժամը 15։06-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՆԳՆ փրկարար ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։23-ին, մարվել՝ 18։05-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։