Իբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. Սանչես

2 րոպեի ընթերցում

Միջերկրական ծովում գտնվող Իբիցա կղզու ափերի մոտ շրջված, 7000 տոննա դիզելային վառելիք տեղափոխող լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ, հայտարարել է Իսպանիայի վարապետ Պեդրո Սանչեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Ավելի վաղ նավի սեփականատերը՝ թուրքական YMN Tankers ընկերությունը, հայտնել էր, որ Մալթայի դրոշի ներքո նավարկող Med Emre նավը նոյեմբերի 26-ի վաղ առավոտյան շրջվել է վթարի հետևանքով, որի պատճառով զոհվել է գլխավոր մեխանիկը։ 17 հոգուց բաղկացած անձնակազմի անդամներից 6-ը վիրավորվել է։

Ըստ Իսպանիայի իշխանությունների՝ մինչև այժմ վառելիքի արտահոսքը կանխվել է։

Բնապահպանական կազմակերպություններն ընդգծել են տարածքի բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանության կարևորությունը, ինչպես նաև ձկնորսության և զբոսաշրջության համար սպառնալիքը։

Վարչապետ Պեդրո Սանչեսը նոյեմբերի 27-ին Cadena SER ռադիոկայանին հայտնել է, որ հույս ունի՝ նավը հնարավոր կլինի տեղափոխել նավահանգիստ «առաջիկա ժամերին կամ օրերին»։

«Տեղեկությունները վկայում են, որ, ըստ էության, արտահոսք տեղի չի ունենում», - հավելել է Սանչեսը։

Ըստ արտակարգ ծառայությունների՝ նավը «կայուն վիճակում է» և կապված է փրկարար նավին։ Սուզորդների տեղափոխող քարշակող նավը պետք է զննի Med Emre-ի կառուցվածքային վիճակը, որից հետո ծովային տրանսպորտի վարչությունը կորոշի, թե ինչպես շարունակել փրկարարական գործողությունը։

2002 թվականին Իսպանիայում տեղի էր ունեցել ծանր բնապահպանական աղետ, երբ Prestige նավթատար լցանավը երկու մասի բաժանվեց, և ավելի քան 60 000 տոննա վառելիքի արտահոսք տեղի ունեցավ՝ վնաս հասցնելով Ատլանտյան օվկիանոսի հազարավոր կիլոմետր ափամերձ տարածքների։

Հայերեն

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ. Moldpres

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանա

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները

Ուիգմորը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի առաջատար մանկական բժշկական կենտրոնի՝ Great Ormond Street Hospital-ի հետ

Հայաստանը պետք է լինի ոչ միայն միջազգային քննարկումների հարթակ, այլև գաղափարներ առաջարկող երկիր. Տաթևիկ Սիմոնյան

Դատախազությունը պահանջում է թմրամիջոցներ իրացնելու, փողերի լվացման ու դասալքության համար մեղադրվող Դավիթ Քելեշյանից հօգուտ պետության բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ

Ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների լուծման գործում միջազգային կառույցները պատրաստ են շարունակաբար աջակցել ՀՀ կառույցներին

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահը Գերմանիայում մասնակցել է «BIM World MUNICH 2026» միջազգային համաժողովին

Իբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. Սանչես

Համագործակցությունից մինչև ներդրումային նոր հնարավորություններ. Ամերիաբանկի Investor’s Day-ը միավորել է հայ և վրացի ներդրողներին