Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է նավթի մաքսանենգ բեռ փոխադրող երկու նավի կալանման մասին

2 րոպեի ընթերցում

Իրաքի զինված ուժերը կալանել են երկու նավ, որոնց միջոցով փորձ է արվել երկրից անօրինական կերպով նավթ դուրս բերել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին, հղում անելով Իրաքի պաշտպանության նախարարությանը, հաղորդել է Rudaw հեռուստաալիքը։

«Գործողությունը հանգեցրել է տարածքային ջրերով նավարկող երկու նավի կալանման, իսկ դրանց անձնակազմերը, որոնք բաղկացած են եղել Իրաքի և օտարերկրյա ութ քաղաքացիներից, կալանքի տակ են վերցվել», - հայտարարել է նախարարությունը՝ չնշելով օտարերկրյա նավաստիների քաղաքացիությունը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Իրաքի իշխանություններն այժմ ակտիվացնում են երկրից նավթի մաքսանենգության դեմ պայքարը։

Ըստ The National պարբերականի՝ Իրաքի իշխանությունները դադարեցրել են երկու սահմանային անցակետերի գործունեությունը, որոնք ավելի վաղ կառավարվում էին Իրաքյան Քրդստանի ինքնավար կառավարության կողմից։ Հրատարակության տվյալներով՝ խոսքը Սիրիայի հետ սահմանին գտնվող «Ալ-Վալիդ» և Իրանի հետ սահմանին գտնվող «Բաշտա» անցակետերի մասին է։

Նոյեմբերի 24-ին Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդին հրահանգել էր վերահսկողության տակ վերցնել Քրդստանի սահմանային անցակետերը և նավթահանքերը:

Նոյեմբերի 23-ին Իրաքի նավթի նախարար Բասեմ Խուդեյրը Իրաքյան Քրդստանի իշխանություններին մեղադրել էր դաշնային North Oil Company ընկերությանը պատկանող նավթահանքերի նկատմամբ ոչ իրավազոր վերահսկողություն իրականացնելու մեջ և պահանջել դրանք վերադարձնել կենտրոնական վարչակազմի կառավարման ներքո։ Նա նշել էր, որ հետաքննությունը թույլ է տվել հաստատել Իրաքի հյուսիսային նավթահանքերից նավթի մաքսանենգության դեպքերը։

Հայերեն Русский

Արդարադատության նախարարությունն արձագանքել է նոր Սահմանադրության կարգավորումների վերաբերյալ Դատավորների միության հայտարարությանը

Հայաստանում Իրանի դեսպանը երախտագիտության խոսք է հղել Եղիշե Չարենցի հիշատակին

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է նավթի մաքսանենգ բեռ փոխադրող երկու նավի կալանման մասին

Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 հազար կարմրախայտի մանրաձուկ՝ բնական պաշարների վերականգնման նպատակով

Ուկրաինական հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության ցուցաբերումը

Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում

Դատախազությունը պահանջում է թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ

Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդես, Ցավի բժշկության հայկական միջազգային 2-րդ համագումար

ԻՀՊԿ-ն հաղորդել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին