Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (լրիվ և մասնակի բեռնվածությամբ) 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, որոշմամբ հաստատված ցանկում ըստ բուհերի ներկայացված են մասնագիտությունները և դրանց դասիչները, կրթական ծրագրերը, ուսուցման ձևերը, ինչպես նաև յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված մրցութային և ոչ մրցութային ընդունելության քննությունները։

2026-2027 ուսումնական տարվա համեմատությամբ՝ կրթական ծրագրերի և ընդունելության քննությունների փոփոխություններ չեն նախատեսվում։ Միաժամանակ, 2027-2028 ուսումնական տարվա ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 909-Ն որոշմամբ հաստատված՝ բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց համապատասխան տրվող որակավորումների նոր ցանկի համաձայն։

Պահպանվում են նաև կամընտրական քննությունների հնարավորությունը և դիմորդների՝ միասնական ընդունելության քննությունները երկու անգամ հանձնելու իրավունքը։

Միասնական քննությունների առաջին փուլի հայտագրումը կիրականացվի 2026 թվականի դեկտեմբերի 15-25-ը, իսկ քննությունները կկազմակերպվեն 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։

2030-2031 ուսումնական տարվանից բուհական ընդունելությունը կիրականացվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով սահմանված կարգով, որի ընթացակարգի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն բուհերի կողմից 2027 թվականին։ Մինչ նոր կարգի ուժի մեջ մտնելը՝ կկիրառվեն գործող կարգավորումները։

Հայերեն

Դատախազությունը պահանջում է թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ

Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդես, Ցավի բժշկության հայկական միջազգային 2-րդ համագումար

ԻՀՊԿ-ն հաղորդել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին

Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին

Էներգաարդյունավետության չիրացված ներուժից դեպի գործնական ներդրումներ․ Երևանում քննարկվել են կանաչ տնտեսության զարգացման հնարավորությունները

Հայաստանի ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

ԱՄՆ-ն պատրաստել է Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման 500 մլն դոլար արժողությամբ ծրագիր

Բաթումում թուրք ֆուտբոլասերների հետ բախումների հետևանքով երեք ոստիկան է տուժել

Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիր