Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

2 րոպեի ընթերցում

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները՝ եղանակային պայմաններով պայմանավորված, կմեկնարկեն գարնանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի վիճակով մտահոգված հարգելի՛ քաղաքացիներ և Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից դեռևս ուշքի չեկած «ճանապարհագետ-բլոգերներ», Տեղեկացնում եմ, որ, դեռևս շաբաթներ առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է այս ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման մրցույթը։ Եղանակային պայմաններով պայմանավորված՝ շինարարական աշխատանքները կմեկնարկեն գարնանը»,-գրել է նախարարը, հավելելով, որ ճանապարհը հիմնանորոգվելու է ամբողջությամբ, այնպես, ինչպես այս տարի հիմնանորոգվել են Էջմիածին-Շահումյան և Հայկ Դանաղյան-Չարենց ճանապարհները, Էջմիածնի խճուղուց դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհը, Էջմիածնի թունելը, Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ և Գեղակերտ-Ծաղկալանջ-Աղավնատուն-Ամբերդ-Այգեշատ-Դաշտ ճանապարհահատվածները։

«Իհարկե, «ճանապարհագետ-բլոգերները» դժվար թե խոսեն այս ամենի մասին։ Հազիվ հիշեն, թե ինչ վիճակում էին տարիներ առաջ, օրինակ, Էջմիածին-Երևան ճանապարհը և կամ համայնքի մյուս ճանապարհները։ Բայց դա մեզ՝ Կառավարությանն ու համայնքի ղեկավար պարոն Մեխակյանին չի խանգարի հետևողականորեն շարունակել Վաղարշապատն ավելի լավը դարձնելու մեր սկսած աշխատանքը։ Ճանապարհի ներկայիս վիճակով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների համար անձամբ հայցում եմ ձեր ներողամտությունը։ Վստահեցնում եմ՝ խնդիրը լուծվելու է։ Դուք լավագույնին եք արժանի»,-նշված է նախարարի ֆեյսբուքի գրառման մեջ։ 

 

 

Հայերեն

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս