Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է երկրում միջուկային գիտության առաջընթացի մասին՝ չնայած արտաքին ճնշմանը

2 րոպեի ընթերցում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին նոյեմբերի 26-ին Գիլանի նահանգի Ռաշտ քաղաքում ճառագայթային մշակման կենտրոնի բացման ժամանակ իր ելույթում հայտնել է, որ երկրի գիտական ​​առաջընթացը բախվել է հակառակորդների դիմադրությանը։ Նա ընդգծել է, սակայն, որ Իրանը կշարունակի զարգացնել իր տեխնոլոգիական հնարավորություններն՝ առանց օտարերկրյա տերություններից թույլտվություն խնդրելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Էսլամին նշել է, որ Իրանը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել տարբեր ոլորտներում, որտեղ գիտական ​​և տեխնոլոգիական զարգացումն ավելի շատ պայմանավորված է ներքին փորձագիտությամբ։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները փորձում է թույլ չտալ Իրանին ձեռք բերել առաջադեմ տեխնոլոգիաներ և դեմ է եղել Իրանի ատոմակայանի ծրագրերին դեռևս մինչև 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը։

Էսլամին նաև քննադատել է ԱՄՆ-ի ճնշումն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վրա՝ շեշտելով, որ իրանական օբյեկտները ռմբակոծվել են այն մեղադրանքների պատճառով, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել։

Պաշտոնյան հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները 20 միլիոն դոլարի պարգև է առաջարկել Իրանի միջուկային գործունեության մասին տեղեկատվության համար։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Հոսեյն Սադեղին էլ հայտարարել է, որ մինչև իրանական տարվա վերջը (2027 թվականի մարտ) կբացվի ճառագայթային մշակման 12 նոր կենտրոն։ Նրա խոսքով՝ դրանք նախատեսված են սննդի անվտանգության բարելավման և գյուղատնտեսական արտահանման խթանման համար:

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 26/11/26

Կարեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Իրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է երկրում միջուկային գիտության առաջընթացի մասին՝ չնայած արտաքին ճնշմանը

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է Խարբերդի մանկատանն ապրիլին գրանցված մահվան դեպքերի մասին լուրերին

Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին