Փլուզման վտանգի պատճառով դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

1 րոպեի ընթերցում

Կորեայի ձորի ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից՝ նշելով, որ նշված հանգամանքով պայմանավորված, անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը։

Գերատեսչությունից նշում են, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հայերեն