Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Շչելկունչիկ» ամանորյա կախարդական շոուի պրեմիերան

2 րոպեի ընթերցում

Պատրաստվե՛ք անհավանական ճամփորդության դեպի հրաշքների ու երևակայության աշխարհ։ Դեկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կբացվեն կախարդանքի դռները. տեղի կունենա «Շչելկունչիկ-կախարդական իմերսիվ շոու»-ի պրեմիերան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շոուն, որն իրականացնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, New Generation Project-ը և DJAN AI Studio-ն, հիմնված է ականավոր կոմպոիզտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Շչելկունչիկ» հանճարեղ բալետի երաժշտության վրա։

«Երևանում առաջին անգամ համաշխարհային դասական գլուխգործոցը կվերածվի գերժամանակակից տեսալսողական հրավառության։ Չայկովսկու անմահ մեղեդիները նվագախմբի հզոր, կենդանի հնչողությամբ, միաձուլվում են հատուկ այս շոուի համար ստեղծված կինեմատոգրաֆիկ 3D անիմացիայի և նորագույն պրոյեկցիոն տեխնոլոգիաների հետ։ Սա պարզապես համերգ չէ, այլ իրական կախարդանք, որտեղ դասական արվեստն ու ապագայի տեխնոլոգիաները ջնջում են իրականության սահմանները։ Յուրաքանչյուր նոտա կենդանանում է, իսկ դահլիճը վերածվում է հսկայական հեքիաթային տիեզերքի՝ պարգևելով բոլորովին նոր զգացողություններ ու անկրկնելի հույզեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կլարայի և Շչելկունչիկի հետ միասին հանդիսատեսը կանցնի Սուրբ Ծննդյան գիշերվա ամենաառեղծվածային արկածներով. կհայտնվի մկների թագավորի դեմ մղվող դինամիկ ու կատաղի ճակատամարտի կիզակետում, կշրջի ձմեռային շողշողուն ու կախարդական անտառի խորքերով, կբացահայտի Քաղցրավենիքների թագավորության վառ, գունեղ ու քաղցրահամ աշխարհը։

Հայերեն

Ֆոն դեր Լայենը նշել է մի քանի նախապայման, որոնք ցույց կտան Մոսկվայի տրամադրվածությունը բանակցություններին

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից՝ զգուշացնելով, որ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել

Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Շչելկունչիկ» ամանորյա կախարդական շոուի պրեմիերան

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն 235 միլիարդ եվրո է տրամադրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ուսանողներին հրավիրել է Հայաստան

Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստան

Լիտվան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի

Քննարկվել են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում նոր արժեքներ ներառելու առաջարկները

Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականը միջազգային մրցաշարից վերադարձել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով

Մոլդովան կվերադարձնի իր արժանի տեղը եվրոպական ազգերի ընտանիքում․ Միխայ Պոպշոյ