Սևանի ավագանին 2027 թվականի տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ որոշումներ է ընդունել

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որը վարել է  համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգային հարցերի հաստատումից հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները ներկայացրել են որոշումների նախագծերը:

Համապատասխան որոշումներով սահմանվել են Սևան համայնքում 2027 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2027 թվականի դրույքաչափերը, բնակելի ու ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման վարձավճարները և այլ տեղական վճարներ, 2027 թվականի համար օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքերի մրցութային մեկնարկային գները։

Նախկինում Սևան համայնքի ավագանու կողմից ընդունված մի քանի որոշումներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։

Համայնքի ավագանին մեկ այլ որոշմամբ հաստատել է  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճի վերանորոգում և վերազինում» ենթածրագրի շրջանակներում Սևան համայնքի կողմից ձեռքբերված գույքը, տեխնիկական միջոցները և սարքավորումները «Համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաշվեկշիռ փոխանցելը։

Նախնական համաձայնություն է տրվել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-III (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ») ծրագրի շրջանակներում Սևան համայնքի Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերին առնչվող օդային էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։

Համայնքի ավագանու անդամները համապատասխան որոշումներ են կայացրել օրակարգային մյուս հարցերի վերաբերյալ:

Նիստի ավարտին Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը և համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը  շնորհակալություն են հայտնել գործընկերներին՝ 5-ամյա արդյունավետ համագործակցության համար։

Հայերեն

Գավառի արվեստի դպրոցի սաները 5 մրցանակային տեղ են զբաղեցրել հանրապետական մրցույթ-փառատոնում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին․ քննարկվել է ավելի քան 40 հարց

Սևանի ավագանին 2027 թվականի տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ որոշումներ է ընդունել

Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ»-ի անվամբ 1.9 հա հողամասի սեփականության իրավունքի գրանցումը

Քաղհասարակության դերը կարևոր է երկխոսության և ազգային գերակայություններն ավելի լայն օրակարգի հետ կապելու գործում․ Անդրեա Ռայմոնդի

Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը

Հայաստանում էներգիայի կուտակիչ կայաններ ստեղծելու նպատակով ՀԾԿՀ-ն անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտեր է ընդունել

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը հրապարակվել է Հունաստանի խոշորագույն առցանց օրաթերթում՝ «ProtoThema»-ում

Եվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքում