Արամ Վարդևանյանը բացառում է նոր Սահմանադրության հանրաքվեի համար ընդդիմության կողմից 6 ձայնի ապահովումը

4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի փոխնախագահ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ վստահ է ընդդիմադիր գործընկերների դիրքորոշման հարցում և բացառում է նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխանությանն անհրաժեշտ 6 ձայնի ապահովումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդևանյանը նոյեմբերի 25-ին այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես իմ գործընկերների վրա վստահ եմ, համոզված եմ իրենց տեսակի մեջ և կարող եմ ասել, որ նման երևույթ գոյություն չունի»,-ասել է Վարդևանյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե հնարավոր է, որ իշխանությունն արդեն իսկ ունի ընդդիմադիր 6 պատգամավորի աջակցություն, որպեսզի նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնի։

Նա անդրադարձել է նաև ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հնարավոր ճնշումների վերաբերյալ հարցին՝ շեշտելով, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը գիտակցում է ընտրողներից ստացած վստահությունն ու պատասխանատվությունը։

««Ուժեղ Հայաստան» խմբակցությունը գիտակցում է այն պատասխանատվությունը, գիտակցում է այն բեռը, գիտակցում է այն վստահությունը, որը ստացել է մեր հայրենակիցներից, և դրա շրջանակներում՝ հստակ և վճռական ասում է իր «ոչ»-ը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։

Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին և ընդդիմության հետագա գործողություններին՝ նա հայտնել է, որ գործողությունների ծրագիրը կներկայացվի առաջիկայում, իսկ նախագծին ծանոթանալուց հետո իր գնահատականը չի փոխվել։

«Առաջիկայում գործողությունների ծրագիրը առավել քան մանրամասն կներկայացվի։ Ինչ վերաբերում է իմ գնահատականին՝ Սահմանադրության նախագծին ծանոթանալուց հետո իմ գնահատականը որևէ կերպ չի փոխվել»,- հայտարարել է Վարդևանյանը՝ հերթական անգամ կրկնելով ընդդիմադիր ուժերի այն պնդումը, որ «նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացը պարտադրվում է Ադրբեջանի կողմից»։

Վարդևանյանը միաժամանակ շեշտել է տարածաշրջանում խաղաղության անհրաժեշտությունը։

«Մեզ պետք է խաղաղություն, մեզ պետք է տարածաշրջանում խաղաղություն, միանշանակ։ Բայց պետք չի այնպիսի աբսուրդների տուրք տալ, որոնց կարող ենք տուրք չտալ»,– նշել է Վարդևանյանը։

Հայաստանի նոր Սահմանադրության առաջին նախագիծը հրապարակվել է նոյեմբերի 23-ին՝ հանրային քննարկման և առաջարկների ներկայացման համար ստեղծված կայքում։ Նույն օրվա ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վեց ձայն է պակասում նախագիծը հանրաքվեի դնելու համար, և ընդդիմությանն առաջարկել է ապահովել այդ աջակցությունը։

Վարչապետը հայտարարել է, որ հանրաքվեով նախագիծը մերժվելու դեպքում պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական կտա։ Իսկ նոր Սահմանադրությունն ընդունվելու դեպքում հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններում չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Այդ առաջարկը նա ներկայացրել է նաև նոյեմբերի 20-ին՝ խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ևս մերժել է Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն աջակցելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկը։

Հայերեն

Հայաստանում հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.4 տոկոսով

Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները

Արամ Վարդևանյանը բացառում է նոր Սահմանադրության հանրաքվեի համար ընդդիմության կողմից 6 ձայնի ապահովումը

Հայաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցում է ինստիտուցիոնալ հիմքերով․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Չինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջ

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն այցելել է Գագարինում գտնվող Eleveight AI-ի ԱԲ գործարան

Իրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներով

Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայան. երկու երկրների նախագահները շնորհավորանքներ են փոխանակել

Սև ուրբաթի գնումներ արտարժույթո՞վ․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները