Իրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներով

2 րոպեի ընթերցում

Իրանի իշխանություններն ավելի ու ավելի ակտիվորեն են օգտագործում այն տրանսպորտային ուղիները, որոնք կապված չեն երկրի հարավի հետ, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ նշելով, որ երկրի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի ծովային շրջափակումն անարդյունավետ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

«Երկրի՝ դեպի հարավ ելք չունեցող սահմաններին փոխադրվող բեռների ծավալների և ապրանքների մաքսային ձևակերպումների աճը վկայում է այն մասին, որ հակառակորդի կողմից իրականացվող ծովային շրջափակումը մեզ չի անհանգստացնում», - ասել է նա։

Արեֆը հավաստիացրել է, որ Իրանում բարենպաստ իրավիճակ է առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև ռազմավարական նշանակության ապրանքների պաշարների առումով։ Միևնույն ժամանակ նա կոչ է արել միջոցներ ձեռնարկել առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը կանխելու համար։

Նոյեմբերի սկզբին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ ամերիկյան զինված ուժերը ստեղծում են օպերատիվ խումբ՝ Իրանի կողմից ցամաքային երթուղիներով և Կասպից ծովով սպառազինությունների փոխադրումները կանխելու նպատակով։ Ըստ հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի՝ «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծումը կամրապնդի ծովում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի «երկաթյա շրջափակման հաջողությունը»։

Նոյեմբերի 24-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի ցամաքային շրջափակումն անհնար է։

Իրան

Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի

Հայերեն Русский

Չինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջ

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն այցելել է Գագարինում գտնվող Eleveight AI-ի ԱԲ գործարան

Իրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներով

Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայան. երկու երկրների նախագահները շնորհավորանքներ են փոխանակել

Սև ուրբաթի գնումներ արտարժույթո՞վ․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները

Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ

«Տելեգրամ»-ում Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանն աջակցում է Գևորգ Ղազարյանին

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է հութիների հարձակումները թագավորության ենթակառուցվածքների դեմ

Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ. Մայքլ Դել