Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվար: Նա միաժամանակ քննադատել է Կոնգրեսի դեմոկրատներին, որոնք սպառնում են դադարեցնել հակամարտությունը։ Թրամփի խոսքով՝ նման քայլը «լիակատար հաղթանակը կվերածի պարտության»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է The New York Post-ին տված բացառիկ հարցազրույցում։

Թրամփն ընդունել է, որ 2027 թ. հունվարին, երբ դեմոկրատները ստանձնեն Կոնգրեսի վերահսկողությունը, իր ռազմական գործողությունների հնարավորությունները կարող են սահմանափակվել։ Այդուհանդերձ, նա հույս է հայտնել, որ դեմոկրատները չեն փորձի վաղաժամ ավարտել հակամարտությունը։

«Նրանք լիակատար հաղթանակը կվերածեն պարտության։ Տեսեք, նրանց (Իրանի) նավատորմն այլևս գոյություն չունի, ռազմաօդային ուժերը ոչնչացված են, հակաօդային պաշտպանության համակարգը՝ նույնպես, ամեն ինչ ոչնչացված է։ Նրանց առաջնորդներն այլևս չկան։ Եթե դեմոկրատներն այդպես վարվեն, նրանք պարզապես հաղթանակը կվերածեն պարտության», - պնդել է Թրամփը։

«Չգիտեմ՝ քաղաքական առումով ինչպես կարող են նման բան անել, քանի որ մենք հաղթել ենք։ Մենք կարող ենք ցանկացած պահի ավարտել այդ պատերազմը», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Լրագրողը Թրամփին հարցրել է՝ արդյոք Իրանին ազատ կերպով հարվածներ հասցնելու հնարավորությունների ժամկետը սահմանափակվում է։

«Դժվարանում եմ հավատալ, որ նրանք հաղթանակը կվերածեն պարտության, որովհետև հենց դա էլ տեղի կունենա։ Այո՛, բայց առնվազն մինչև հունվարի վերջը, ըստ էության, մենք ֆինանսավորում ունենք», - նշել է նա։

Թրամփը նաև հայտարարել է, որ Իսրայելի նպատակը՝ վերջ դնել Իսլամական Հանրապետությանը, «հավանաբար իրագործելի է», սակայն դա իր նպատակը չէ։

«Ես պարզապես չեմ ցանկանում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Ես երբեք կողմ կամ դեմ չեմ եղել վարչակարգի փոփոխությանը։ Դա երբեք իմ չափանիշը չի եղել», - ասել է նա։

Հայերեն Русский

ՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում համաժողովի կմասնակցի

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար

Ի՞նչ առանձնահատկություններ ունեն գանձապետական պարտատոմսերը․ մանրամասնում է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայերի գենետիկական առանձնահատկություններն ու ժառանգական հիվանդությունների ռիսկերը․ զրույց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի հետ

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը

«Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի առաջին պարտիան խաղաղ արդյունք է ունեցել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եվրոպական ինդեքսները նվազել են - 24/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/11/26