ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ռումինիա

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ռումինիա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բուխարեստից, պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և այլք։ 

Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ։ Առանձնազրույցից ու ընդլայնված կազմով հանդիպումից հետո նախատեսվում է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրում։ ՀՀ վարչապետն ու Ռումինիայի նախագահը հանդիպման արդյունքները կամփոփեն մամուլի ասուլիսի ձևաչափով։

Օրվա երկրորդ կեսին «Վիկտորիա» կառավարական պալատում նախատեսված է հանդիպում Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուի հետ։ Երկու երկրների վարչապետները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ։

Հայերեն Français