Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կնպաստի տարածաշրջանում իտալական ներդրումների աճին. Տայանի

2 րոպեի ընթերցում

Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալների ավելացման համար։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, Տայանին այս մասին հայտարարել է նոյեմբերի 23-ին Բաքվում լրագրողների հետ զրույցում։

«Խաղաղությունն ընտրություն է, որը ճանապարհ է բացում նոր ներդրումների համար։ Մեզ անհրաժեշտ են երկրներ, որոնք աշխարհի այս հատվածում բարդ պայմաններում աշխատում են հանուն խաղաղության»,– ընդգծել է Իտալիայի արտաքին գործերի նախարարը։  

Տայանին անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղություններին՝ առանձնացնելով էներգետիկան, մասնավորապես՝ նավթագազային ոլորտը, ռազմավարական նշանակության հումքային ռեսուրսները, ենթակառուցվածքները, տրանսպորտն ու լոգիստիկան, առաջատար արդյունաբերությունը, թվային տեխնոլոգիաները և վերականգնվող էներգետիկան։

Իտալիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանն Իտալիայի մտերիմ բարեկամն ու ռազմավարական գործընկերն է։ Նրա խոսքով՝ երկու երկրների նպատակն է ընդլայնել տնտեսական կապերը՝ համագործակցությունը զարգացնելով նաև էներգետիկ ոլորտից դուրս։

Հայերեն English فارسی

Արյե Լայթսթոունը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և Թրամփի հետ հանդիպման հրավերը

Նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին հարցն է․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 849 741

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կնպաստի տարածաշրջանում իտալական ներդրումների աճին. Տայանի

Գործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվել

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր

ՄԻՊ հաստատությունների անկախությունը պետք է երաշխավորվի ոչ միայն օրենսդրությամբ, այլ նաև գործնականում․ Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի օմբուդսմանին

Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 11-ի

Արարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան

Փրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄ