Երևանում այլևս չկան հին նատրիումային լուսատուներ. Տիգրան Ավինյան

1 րոպեի ընթերցում

Երևանում այլևս չկան հին նատրիումային լուսատուներ. դրանք փոխարինվել են ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի քիչ էներգիա են սպառում, ավելի երկար են ծառայում և ապահովում են հավասարաչափ ու հստակ լուսավորություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նոր համակարգը բարելավում է տեսանելիությունը հետիոտների, վարորդների և տեսահսկման համակարգերի համար»,- գրել է քաղաքապետը։

 

Հայերեն English