Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել

2 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի իրացումների շղթա, նաև հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք։   «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ից հայտնում են, որ օպերատիվ տեղեկությունը քրեական ոստիկանները սկսել են իրացնել նոյեմբերի 9-ին։

«Ըստ հավաստի տեղեկության՝ օտարերկրյա մի քաղաքացի այդ օրը պետք է թմրանյութ ձեռք բերեր Գյումրիի բնակչից։ Ժամը 19․45-ին Գյումրիի Անկախության փողոցում օտարերկրացին ձերբակալվել ու տեղափոխվել է վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված շուրջ 4 գրամ մարիխուանայով»,-նշված է հաղորդագրության մեջ։  

ՆԳՆ-ից հայտնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 10-ին՝ ժամը 11․45-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է նաև օտարերկրացուն թմրանյութն իրացրած գյումրեցի 65-ամյա տղամարդը։ Նա խոստովանել է, որ օտարերկրյա քաղաքացիների պարբերաբար իրացրել է մարիխուանա։  

«Արդեն հաջորդ օրը Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաև 65-ամյա տղամարդուն թմրանյութ իրացրած մեկ այլ գյումրեցու։ Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11․50-ին, 57-ամյա տղամարդը ձերբկալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է վարչություն։ Նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ ու կաթուցիչ, իսկ նրա տան խուզարկությամբ՝ տարաներում լցված շուրջ 270 գրամ մարիխուանա, կանեփի սերմեր, նաև՝ ապօրինի պահվող ատրճանակ ու երկփողանի ողորկափող հրացան»,-տեղեկացրին ՆԳՆ-ից։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Հայերեն

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել

Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը

ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակի ստեղծման հարցերը

Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ. առաջին ընդունելությունը նախատեսվում է 2027 թվականին

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում

Firebird-ը Dell Technologies-ի հետ ընդլայնում է իր ԱԲ ենթակառուցվածքը Հայաստանում

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Վարդենիս համայնքին է նվիրաբերել հացահատիկամաքրիչ 2 մեքենա

Որքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ՀՀ ԿԳՄՍ նախարար

ՀԱՓԿ-ի և ԵՄ-ի գործակցության շրջանակում վերապատրաստում անցած ականազերծողները հավաստագրեր ստացան