1 րոպեի ընթերցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
2023 թվականի սեպտեմբերից Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսանդր Արզումանյանը։
Վահան Հունանյանն էլ 2024 թվականի մայիսից զբաղեցնում էր ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը, իսկ մինչ այդ՝ 2021-2023 թվականներին Հունանյանը եղել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։