Հայաստանում ստեղծարար տնտեսության ոլորտը տպավորիչ աճ է գրանցել 2021-24 թվականներին

6 րոպեի ընթերցում

Հայաստանում ստեղծարար տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարող սուբյեկտների քանակը 2021 թվականին հաջորդած երեք տարիներին գրեթե կրկնապատկվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման ցուցանիշ է ներկայացված ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրում:

Հինգ տարի առաջ Հայաստանում նման գործունեություն է իրականացրել 10135, 2022-ին՝ 15028, 2023-ին՝ 18177, 2024-ին՝ 20210 տնտեսվարող:

Ներկայացվում է նաև վիճակագրությունը գործունեության տարբեր ոլորտներում. գովազդի և մարքեթինգի բնագավառում 2021-24 թվականներին գործունեություն է ծավալել համապատասխանաբար 910, 1026, 1063 և 1217 տնտեսվարող, ճարտարապետության բնագավառում՝ 624, 711, 799 և 892, տեսալսողական արվեստի, մուլտիմեդիայի և լուսանկարչության ոլորտում՝ 697, 859, 986 և 1104, գրքերի և հրատարակչության ոլորտում՝ 503, 563, 610 և 666, մշակութային և բնական ժառանգության բնագավառում՝ 71, 76, 73 և 82, արտադրանքի, գրաֆիկական և նորաձևության դիզայնի ոլորտում՝ 275, 358, 488 և 541, արհեստագործական արտադրանքի և դիզայներական ապրանքների արտադրության ոլորտում՝ 3180, 3530, 3631 և 4052, երաժշտության, կատարողական արվեստի և կերպարվեստի ոլորտում՝ 762, 1071, 1298 և 1403, ծրագրային ապահովման, տեսախաղերի, համակարգչային և վեբ ծառայությունների բնագավառում՝ 2941, 6642, 9023 և 10020, հետազոտությունների և մշակումների ոլորտում՝ 172, 192, 206 և 233:

2021 թվականին ստեղծարար տնտեսական գործունեության ոլորտում ընդհանուր առմամբ ներգրավված է եղել 82228, 2022-ին՝ 92326, 2023-ին՝ 99781, 2024-ին՝ 101551 մարդ:

Գովազդի և մարքեթինգի ոլորտում աշխատել է համապատասխանաբար 2708, 2628, 2591 և 2688 մարդ, ճարտարապետության՝ 2770, 3125, 3585 և 4033, տեսալսողական արվեստի, մուլտիմեդիայի և լուսանկարչության՝ 4562, 4849, 5439 և 5558, գրքերի և հրատարակչության՝ 1897, 1898, 1783 և 1815, մշակութային և բնական ժառանգության՝ 6974, 7104, 7503 և 7154, արտադրանքի, գրաֆիկական և նորաձևության դիզայնի՝ 572, 639, 640 և 744, արհեստագործական արտադրանքի և դիզայներական ապրանքների արտադրության՝ 16963, 17858, 20122 և 20508, երաժշտության, կատարողական արվեստի և կերպարվեստի՝ 18690, 19070, 19999 և 20661, ծրագրային ապահովման, տեսախաղերի, համակարգչային և վեբ ծառայությունների՝ 20918, 28923, 32024 և 32186, հետազոտությունների և մշակումների՝ 6174, 6232, 6095 և 6204 մարդ:

Ստեղծարար տնտեսության բոլոր ոլորտներում աշխատողների մեծամասնությունը եղել են կանայք: Այսպես, 2021-ին աշխատել է 42890 կին և 39338 տղամարդ, 2022-ին՝ 47034 կին և 45292 տղամարդ, 2023-ին՝ 50855 կին և 48926 տղամարդ, 2024-ին՝ 52213 կին և 49338 տղամարդ:

Ստեղծարար տնտեսությունում միջին ամսական անվանական աշխատավարձը 2021 թվականին կազմել է 288530, 2022-ին՝ 399889, 2023-ին՝ 460972 և 2024-ին՝ 467039 դրամ:

Նշված ժամանակահատվածում աշխատավարձն առավել բարձր է եղել ծրագրային ապահովման, տեսախաղերի, համակարգչային և վեբ ծառայությունների ոլորտում՝ ըստ տարեթվերի կազմելով համապատասխանաբար 697477, 911488, 1049379 և 1054894 դրամ: Այս ցուցանիշով առաջատար եռյակում են նաև գովազդի և մարքեթինգի (252739, 262900, 333370 և 339564 դրամ) ու տեսալսողական արվեստի, մուլտիմեդիայի և լուսանկարչության (223666, 269481, 279112 և 314362 դրամ) ոլորտները: Հատկանշական է նաև, որ անխտիր բոլոր ոլորտներում տղամարդիկ զգալիորեն ավելի բարձր են վարձատրվել, քան կանայք:

Աշխատողների թվի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալների սկզբնաղբյուրը ՊԵԿ-ն է:

Ստեղծարար տնտեսության համախառն ավելացված արժեքը հաշվետու ժամանակահատվածում հետզհետե աճել է. ընթացիկ գներով 2021-ին կազմելով ընդհանուր առմամբ 330 մլրդ 682.9 մլն, 2022-ին՝ 482 մլրդ 812.5 մլն, 2023-ին՝ 628 մլրդ 056.1 մլն, 2024-ին՝ 687 մլրդ 042.2 մլն դրամ:

Ստեղծարար տնտեսության համախառն ավելացված արժեքի կառուցվածքում առավել մեծ ներդրում են ունեցել ծրագրային ապահովման, տեսախաղերի, համակարգչային և վեբ ծառայությունների (ըստ տարեթվերի՝ 44.7, 55.5, 60.8 և 61.8 տոկոս), արհեստագործական արտադրանքի և դիզայներական ապրանքների արտադրության (21, 17.8, 16.6 և 13.1) ու երաժշտության, կատարողական արվեստի և կերպարվեստի (10.4, 8.1, 5.1 և 6.5) ոլորտները:

Ստեղծարար տնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 2021 թվականին կազմել է 6 մլրդ 991 մլն 778.1 հազար, 2022-ին՝ 8 մլրդ 501 մլն 449.3 հազար, 2023-ին՝ 9 մլրդ 492 մլն 514.3, 2024-ին՝ 10 մլրդ 249 մլն 769.8 հազար դրամ:

Համախառն ավելացված արժեքում ստեղծարար տնտեսության մասնաբաժինը եղել է այսպիսին. 2021 թվական՝ 6 մլրդ 224 մլն 492 հազար, 2022-ին՝ 7 մլրդ 618 մլն 558 հազար, 2023-ին՝ 8 մլրդ 474 մլն 272 հազար, 2024-ին՝ 9 մլրդ 236 մլն 290 հազար դրամ:

ՀՆԱ-ում մասնաբաժինը 2021-ին կազմել է 4.7, 2022-ին՝ 5.7, 2023-ին՝ 6.6, 2024-ին՝ 6.7 տոկոս: Համախառն ավելացված արժեքում մասնաբաժնի պատկերը հետևյալն է. 2021-ին՝ 5.3, 2022-ին՝ 6.3, 2023-ին՝ 7.4, 2024-ին՝ 7.4 տոկոս:

Ստեղծարար տնտեսության ապրանքների արտահանման ծավալը 2021-ին կազմել է 42 մլրդ 910.6 մլն, 2022-ին՝ 65 մլրդ 428.3 մլն, 2023-ին՝ 224 մլրդ 108.6 մլն, 2024-ին՝ 385 մլրդ 588.4 մլն դրամ: Գերակշռել է արհեստագործական արտադրանքի և դիզայներական ապրանքների արտադրության արտահանումը. 2021-ին՝ 42 մլրդ 910.6 մլն, 2022-ին՝ 60 մլրդ 789.3 մլն, 2023-ին՝ 219 մլրդ 059.9 մլն, 2024-ին՝ 383 մլրդ 100.4 մլն դրամի: Արտահանման կառուցվածքում դա ըստ տարեթվերի կազմել է 2021-ին՝ 99.3, 2022-ին՝ 92.9, 2023-ին՝ 97.7, 2024-ին՝ 99.4 տոկոս:    

Հայերեն