ՀՀ ՊԵԿ-ը բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Իրականացվող աշխատանքներն ուղղված են մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, մաքսային օրենսդրության պահանջների պահպանմանն ու երկրի տնտեսական անվտանգության պաշտպանությանը։

«Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Մաքսանենգության դեմ պայքարի և Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության  վարչությունների աշխատակիցները համատեղ,  մաքսային հսկողության շրջանակում, զննման են  ենթարել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։  Զննության արդյունքում բեռնատարների կցորդներից հայտնաբերվել է չհայտարարագրված  ընդհանուր 247 հազ․ 100 տուփ ծխախոտ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից վերոգրյալ ծխախոտները ՀՀ տարածք անօրինական ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել  ընդհանուր՝ 96․369․000 ՀՀ դրամ ակցիզային հարկ։

Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են  ուղարկել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն English

Հզոր երաժշտության տիրույթում. Գրիգորի Սոկոլովի հայտնությունը երևանյան բեմում

Digitec expo. ի՞նչ տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում մասնակիցները

Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր

Երևանը տեխնոլոգիական ապագայի խաչմերուկում․ Digitec 2026-ը միավորել է ոլորտի առաջատարներին

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրն ամփոփիչ փուլում է. դասընթացներն անցկացվում են Երևանում և Սյունիքի մարզում

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը վերագործարկել են հարաբերությունները մի շարք համաձայնությունների ձեռքբերմամբ

Երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովվի նաև թվային միջավայրում. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունը ցավակցել է Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստան–Հունաստան համագործակցության ամենաբովանդակալից էջերը դեռ կարող են գրվել գալիք տարիներին․ դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը «Պրոինոս Լոգոս» օրաթերթին