Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար

1 րոպեի ընթերցում

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար 48,3 միլիարդ դոլար է արժեցել փետրվարի սկզբին հակամարտության մեկնարկից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոնգրեսի լսումների ժամանակ հայտնել է Պենտագոնի բյուջետային և հատկացումների հարցերով գլխավոր վերահսկիչի տեղակալ Արթուր Միլլերը։

«Այդ թիվը ներառում է զինամթերքը, ռազմական տեխնիկայի ու սարքավորումների փոխարինման ծախսերը, ինչպես նաև շահագործման ծախքերը», - ասել է Միլլերը։

Պաշտոնյայի խոսքով՝ այդ գումարի մեջ չի մտնում այն վնասը, որը հասցվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին, որոնցից մի քանիսը զգալիորեն վնասվել են իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումներից, ինչպես նաև վնասը համաշխարհային տնտեսությանը։

Ինչպես նշում է CBS News հեռուստաալիքը, սրանք Պենտագոնի ծախսերի վերաբերյալ առաջին թարմացված տվյալներն են հոկտեմբերի կեսերից ի վեր, երբ պատերազմի արժեքը գնահատվել էր 47,1 միլիարդ դոլար։ Ըստ այդ ժամանակվա տվյալների՝ այդ գումարի հիմնական մասը բաժին էր ընկնում սպառված զինամթերքի փոխարինմանը՝ մոտ 29 միլիարդ դոլար։ Ռազմական տեխնիկայի և սարքավորումների, այդ թվում՝ ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կորուստները կազմում էին մոտ 6 միլիարդ դոլար:

Հայերեն Русский

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար

Մի խոչընդոտեք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը. Ռուբինյանը հորդորով դիմեց ընդդիմությանը

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News

Թրամփը համաձայն է Զելենսկու հետ, որ Ուկրաինայի մասին որոշումներն՝ առանց երկրի մասնակցության, անթույլատրելի են

ՔՊ-ն սպասում է «Ուժեղ Հայաստան»-ի արձագանքին նոր Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի առաջարկին