Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Բեռլինում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի, ինչպես նաև եվրոպացի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

Հանդիպումը կայացել է «Կամեցողների կոալիցիայի» գագաթնաժողովից հետո, որին մասնակցել են Կիևի եվրոպացի դաշնակիցները՝ այն երկրները, որոնք հայտարարել են պատերազմի դադարեցման դեպքում Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու իրենց մտադրության մասին։

Զելենսկու խոսքով՝ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների և եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկվել են խաղաղության շուրջ ապագա բանակցությունների հնարավոր պարամետրերն ու օրակարգը։

«Հույս ունենք, որ ամերիկյան կողմը կօգնի հնարավորինս արագ կազմակերպել թիմերի մակարդակով առաջին բազմակողմ հանդիպումը՝ Եվրոպայի լիարժեք մասնակցությամբ», - գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուիթքոֆի, Քուշների և եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև անվտանգության երաշխիքները, որոնք «Ռուսաստանի համար իրական զսպող գործոն կդառնան»։

Նոյեմբերի 10-ից Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև տեղի է ունեցել եռակողմ բանակցությունների մի քանի փուլ։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը հայտարարել է, որ Մոսկվան համաձայնել է Եվրոպային ներգրավել այդ խորհրդակցություններում։

Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական պատվիրակությունը նախ պետք է այցելի Մոսկվա, որպեսզի Ռուսաստանը համոզվի եվրոպացիների մոտեցման կառուցողականության մեջ։

Հայերեն English Русский