Ծովինարում հիմնանորոգվում է 4 փողոց

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 4 փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինարի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը, Ծովինարի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 187 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Ծովինարի 4 փողոցների ասֆալտապատում, 2060 գծամետր ընդհանուր երկարությամբ և շուրջ 10 հազար քառակուսի մետր մակերեսով։ Որոշ տեղերում տեղադրվում է ջրահեռացման համակարգ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի սեպտեմբեր ամսին և նոյեմբերի 19-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։

«2 փողոցներում դրանք ավարտված են, մնացած երկուսում գտնվում են ընթացքի մեջ։ Ամենայն հավանականությամբ, կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ, ասֆալտապատման  աշխատանքները կշարունակվեն 2027 թվականի գարնանը»,-ներկայացրեց Արթուր Կարապետյանը։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն։

Խոսրով  Խլղաթյան

Հայերեն

Ծովինարում հիմնանորոգվում է 4 փողոց

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի լաբորատորիան համալրվել է օդի, հողի և ջրի մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով

Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովն իր փորձով և վարժընթացներով պատրաստ է աջակցել ՀՀ իշխանություններին

Երևանում կասեցվել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը

Կա մեծ հավանականություն, որ առաջիկա տասնամյակներում Կայան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Ախուրիկ ավտոճանապարհը լինելու է մեր տարածաշրջանի ամենածանրաբեռնված ճանապարհներից. ՀՀ վարչապետ

Պուտինն ամփոփել է Թրամփի և Սի Ծինփինի հետ հանդիպման արդյունքները

Վարդենիս համայնքում կայացել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում պետությունների պատասխանատվությունն ու միջազգային մեխանիզմները՝ փորձագետների ուշադրության կենտրոնում

Փորձաքննությունը հաճախ չի կատարում նախագծերի որակի ֆիլտրի իր դերը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Մոլդովայի խորհրդարանի խոսնակն աջակցել է երկրի օդային տարածքի պաշտպանության նպատակով Ռումինիայի հետ համագործակցելու առաջարկին. Moldpres