Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի լաբորատորիան համալրվել է օդի, հողի և ջրի մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով
2 րոպեի ընթերցում
Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի լաբորատորիան համալրվել է օդի, հողի և ջրի մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով՝ Բլեջան» բնապահպանական, սոցիալական և բիզնեսի աջակցության ՀԿ-ի կողմից իրականացված նախաձեռնության շնորհիվ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բլեջան» բնապահպանական, սոցիալական և բիզնեսի աջակցության ՀԿ տնօրեն Լիաննա Ասոյանը, կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված բնագիտական առարկաների ուսուցիչների մրցույթի արդյունքում երեք դպրոցների ներկայացուցիչների շարքում անգերազանցելի առաջատարություն է ցուցաբերել Գավառի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարիա Գևորգյանը։
Մրցանակը նշանակալի ձեռքբերում է ոչ միայն ուսուցչուհու մասնագիտական գործունեության, այլև ամբողջ դպրոցի համար, քանի որ այն հնարավորություն է տվել՝ գիտելիքով և նոր փորձառությամբ զինել ուսուցչին, իսկ դպրոցի լաբորատորիան՝ ժամանակակից սարքավորումներով։
Մրցանակի շրջանակում դպրոցի կենսաքիմիական լաբորատորիան համալրվել է օդի, հողի և ջրի մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև ուսուցողական բնապահպանական խաղով։
«Այսպիսով, «Բլեջան» ՀԿ-ի նախաձեռնությունը դարձավ ոչ միայն ուսուցչի մասնագիտական ձեռքբերման, այլև սովորողների համար գործնական, հետազոտական և փորձարարական ուսուցման նոր հնարավորությունների ստեղծման կարևոր քայլ։
Ստացված հնարավորությունները կնպաստեն սովորողների հետազոտական հմտությունների զարգացմանը, բնապահպանական մտածողության ձևավորմանը և բնագիտական գիտելիքների գործնական կիրառմանը»,-ներկայացրեց Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Շուշան Խաչատրյանը։
Խոսրով Խլղաթյան