Հռոմում կայացել են Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ․ ստորագրվել է 2027 թվականի համագործակցության ծրագիրը
1 րոպեի ընթերցում
Հռոմում նոյեմբերի 18-ին տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։
Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը։
Խորհրդակցությունների արդյունքում կողմերը համաձայնեցրել և ստորագրել են երկկողմ համագործակցության 2027 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
Հաջորդ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան Երևանում։