Օմանի ափերի մոտ լցանավ է գրոհի ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցով նավարկող նավթատար լցանավն անհայտ զինամթերքի հարվածի է ենթարկվել է Օմանի ափերի մոտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO)։

Վարչության տվյալներով՝ տեղի իշխանությունները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Օմանի Խասաբ քաղաքից դեպի հյուսիս ընկած շրջանում։ Արկը դիպել է նավի մեքենայական բաժանմունքին այն պահին, երբ այն շարժվում էր դեպի նեղուցի ելք։

«Անձնակազմի անդամներն ապահով են, բոլորը գտնվում են նավի վրա։ Այս հաղորդագրության պատրաստման պահին վնասների չափերի և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ տեղեկությունը բացակայում է», - հայտարարել է UKMTO-ն։

Հայերեն