1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հ.Ս.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու և պահելու համար:
Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Ս.-ի տեղափոխումը Երևան: