Արաբական կոալիցիան հաղորդել է Էր Ռիադի վրա հութիների արձակած թևավոր հրթիռի կալանման մասին
1 րոպեի ընթերցում
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարել է թևավոր հրթիռի կալանման մասին, որը Եմենի հութիների կողմից արձակվել է թագավորության մայրաքաղաքի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքին X հարթակում։
«Թևավոր հրթիռը, որը հութիների ահաբեկչական աշխարհազորն արձակել է Էր Ռիադի ուղղությամբ, կալանվել և ոչնչացվել է», - գրել է նա։
Կոալիցիան, որն աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը հութիների դեմ պատերազմում, հարձակումների թվի կտրուկ աճի է բախվել այն բանից հետո, երբ սեպտեմբերին ռազմական գործողություններն ինտենսիվացան։
Վերջին շաբաթներին հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մի շարք օբյեկտների, այդ թվում՝ օդանավակայաններին, էներգետիկ ենթակառուցվածքներին, ռազմաբազաներին ու թագավորության մայրաքաղաք Էր Ռիադին։
Եմենի կառավարական ուժերն օրերս հայտարարեցին Բաբ էլ Մանդեբի նեղուցի մերձակա հատվածներից նահանջելու մասին՝ իրենց ժամանակավոր մայրաքաղաք Ադենը պաշտպանելու համար։