Խափանվել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի կապի համակարգը․ լրատվամիջոց
1 րոպեի ընթերցում
Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության (NSA) գաղտնի տեղեկատվության փոխանցման կապի համակարգը դադարել է աշխատել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Խնդրին ծանոթ վեց անձանց հավաստմամբ՝ անջատվել է գաղտնի կապի ցանցը, որն NSA-ն օգտագործում է ներքին տեղեկատվության փոխանակման համար»,- տեղեկացնում է լրատվամիջոցը։
Կապի այդ համակարգը կոչվում է NSA Net: Աղբյուրները նշել են, որ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի վրա կիբերհարձակման որևէ ապացույց չի արձանագրվել։
Տեխնիկական խնդիրների պատճառով գործակալության ղեկավարությունը սահմանել է աշխատանքի ճկուն ժամանակացույց՝ վերանայելով աշխատակիցների աշխատանքի ներկայանալու ժամերը։