1 րոպեի ընթերցում
ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ դեսպանորդ Դեյվիդ Օ’Սալիվանը հայտարարել է այդ պաշտոնից հեռանալու մտադրության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես պաշտոնաթող եմ լինում, որովհետև չորս տարի կատարել եմ այդ աշխատանքը, և կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մի նոր մարդ զբաղեցնի այդ տեղը», - ասել է Օ’Սալիվանը RTE հեռուստաալիքին։
Նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովն արդեն սկսել է այդ պաշտոնի նոր թեկնածուի որոնումները։
Օ’Սալիվանը ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ դեսպանորդի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Նա պատասխանատու էր ռուսական ապրանքների դեմ ԵՄ պատժամիջոցների պահպանման վերահսկողության և ԵՄ կազմի մեջ չմտնող երրորդ երկրների հետ փոխգործակցության համար՝ սահմանափակիչ միջոցների շրջանցումը կանխելու նպատակով: