ՀՀ ՔԿ նախագահը Թեհրանում հանդիպել է Իրանի դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակում, հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահ Հասան Աբդոլիանփուրի հետ: Ներկա է եղել նաև Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը:

Հանդիպման սկզբում Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Հասան Աբդոլիանփուրին՝ այցի նախաձեռնման և ցուցաբերած պատրաստակամության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ իրավաբանական և փորձագիտական ոլորտներում մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև դատական փորձաքննությունների և փորձագիտական եզրակացությունների կիրառման ժամանակակից մոտեցումները:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կառույցների միջև հուշագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արթուր Պողոսյանը հարցազրույց է տվել «IRIB» պետական հեռուստաընկերությանը:

Հայերեն English Русский

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ ԱԺ նախագահ

Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք

Թրամփը ժամանել է Ֆիլիպիններ, որտեղ հանդիպել է նաև Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի ղեկավարների հետ

Հայաստանը չպետք է կորցնի տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը․ Ռուբինյան

ՀՀ ՔԿ նախագահը Թեհրանում հանդիպել է Իրանի դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետ

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կատարվել է 164 մլրդ դրամի փոխհատուցում

Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է արել մեքենաներում աղմկող իրեր պահել և խցանումների մեջ մնալու դեպքում դրանցով աղմկել

Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին խուսափել լարվածության ցանկացած սրումից

Բուլղարիայի ափերի մոտ գազատար նավ է խորտակվել