1 րոպեի ընթերցում
Իրանի դեմ պատերազմը հերթական երկարատև հակամարտությունը չի դառնա Վաշինգտոնի համար. ԱՄՆ իշխանությունները թույլ չեն տա, որ այդ դիմակայությունը շարունակվի մի քանի տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք ամերիկացի ժողովրդին ասել ենք, որ այլևս չենք ներքաշվելու անվերջ պատերազմների մեջ։ Այո՛, նախագահն անհրաժեշտ համարեց ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, և այո՛, իրանական միջուկային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սակայն մենք թույլ չենք տա, որ սա վերածվի 10 կամ 15 տարի կամ նույնիսկ երկու տարի տևողությամբ պարտավորության», - ասել է նա։
«Մենք այնտեղ հավերժ չենք մնալու։ Մենք խոստացել ենք, որ դա չենք անի, և ես լիովին վստահ եմ, որ նախագահը մեզ դուրս կբերի դրանից ամերիկացի ժողովրդի համար հիանալի արդյունքներով», - հավելել է Վենսը։