1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նոյեմբերի 16-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորման ուղիները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանի ներկայիս ճգնաժամային իրավիճակին, որը ռուսական գերատեսչությունը կապել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հետ՝ դրանք բնորոշելով որպես «չհրահրված ագրեսիա»։
Իր հերթին, իրանական պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Արաղչին և Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ու անվտանգության ապահովմանն ուղղված վերջին քաղաքական ու դիվանագիտական ջանքերի և նախաձեռնությունների շուրջ։