«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Հայաստանում
1 րոպեի ընթերցում
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում պատրաստվում են ընդունել ադրբեջանցի գործընկերներին՝ երկխոսությունը շարունակելու և խաղաղության գործընթացին նպաստելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հայկական խորհուրդ» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը։
«Հաստատում ենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակվում է, և առաջիկայում նախատեսվում է նախաձեռնության հերթական հանդիպումն անցկացնել Հայաստանում»,– գրել է Քոչինյանը։
Նա նշել է, որ այս պահին ընթանում են առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
«Այս պահին պատրաստվում ենք առաջիկա հանդիպմանը և սպասում ենք մեր ադրբեջանցի գործընկերներին Հայաստանում՝ երկխոսությունը շարունակելու և խաղաղության գործընթացին նպաստելու նպատակով»,– ընդգծել է նա։
Քոչինյանը հավելել է, որ հանդիպման ժամկետների, օրակարգի և կազմակերպչական այլ մանրամասների վերաբերյալ հանրությանը կտեղեկացնեն առաջիկայում։