Դավիթ Թադևոսյանն ԱՄՆ-ում հանդիպել է ամերիկյան վերլուծական կենտրոնների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ դեսպանատանը հանդիպել է ամերիկյան վերլուծական կենտրոնների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով՝ մանրամասնելով, որ ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները՝ արհեստական բանականություն, կիսահաղորդչային տեխնոլոգիաներ, հետազոտություններ և մշակումներ, կիբեռանվտանգություն և մարդկային կապիտալ։
«Քննարկել ենք նաև TRIPP նախագիծն ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային կապակցվածության և տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ։
Պայմանավորվել ենք շարունակել փորձագիտական երկխոսությունը՝ ներգրավելով ամերիկյան մասնագիտական ներուժը Հայաստանի տեխնոլոգիական օրակարգում, բացահայտելով համագործակցության նոր ուղղություններ և ձևավորելով գործնական գործընկերություններ»,– գրել է Դավիթ Թադևոսյանը։