1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 16-ին ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: