Ծաղկաձորում մեկնարկել է «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթացը

3 րոպեի ընթերցում

Ծաղկաձորում մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից կազմակերպված՝ «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթացը։

Դասընթացը կազմակերպվել է Միավորված ազգերի կազմակերպության՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» 1984 թվականի կոնվենցիայի՝ 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված կամընտիր արձանագրության հիման վրա ստեղծված Հատուկ հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում։

Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (SPT) անդամ Անիցա Տոմշիչը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Անահիտ Մանասյանը կարևորել է կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով կարողությունների զարգացմանն ուղղված պարբերական միջոցառումները՝ ընդգծելով մշտադիտարկման պատշաճ մեթոդաբանության, առանձնազրույցների անցկացման, խորհրդապահության և այլ հանգամանքների կարևորությունը մանդատի ճիշտ իրականացման տեսանկյունից։

 

Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է միջազգային հարուստ փորձառություն ունեցող փորձագետների ներգրավմամբ մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման կարևորությունը՝ կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքների շարունակական կատարելագործման առումով։

Դասընթացի նպատակն է ամրապնդել մասնակիցների գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման, տեղեկությունների հավաքագրման և գնահատման, ազատությունից զրկված անձանց հետ հարցազրույցների անցկացման, փաստերի վրա հիմնված զեկույցների կազմման և արդյունավետ առաջարկությունների մշակման ուղղություններով։

Երկօրյա դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվում նաև հոգեբուժական հաստատությունների մշտադիտարկմանը վերաբերող միջազգային չափորոշիչներին և իրավական երաշխիքներին, հարցազրույցների անվտանգ ու գաղտնիության պահպանմամբ անցկացմանը, ինչպես նաև հնարավոր հաշվեհարդարի ռիսկերի բացահայտմանն ու դրանց արձագանքման մոտեցումներին։

Ծրագրում ներառված խմբային աշխատանքների, հարցազրույցների մոդելավորման և դերային խաղերի միջոցով մասնակիցները հնարավորություն կունենան գործնականում կիրառելու ձեռք բերած գիտելիքները՝ մշակելով մշտադիտարկման այցերի պլաններ, զեկույցներ և առաջարկություններ։

Նման վերապատրաստման դասընթացները կկրեն շարունակական բնույթ՝ նպաստելով մասնագիտական կարողությունների զարգացմանը և խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Հայերեն

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ

Վրաստանը Հայաստանին է հանձնել մի շարք ծանր հանցագործությունների համար հետախուզվողին

Իսպանիայում տեղատարափ անձրևների պատճառով  սողանքներն արգելափակել են երկաթուղիները

Մարտական ​​գործողություններից փախած եմենցիների թիվը գերազանցել է 340 հազարը

Գտաշեն-Կամխուտ ճանապարհի կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը

Ծաղկաձորում մեկնարկել է «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթացը

ԲԸՏՄ-ն Հրազդանում կասեցրել է կատալիզատորների վերամշակման գործունեությունը․ տնօրենը տուգանվել է 10 միլիոն դրամով

ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման շրջանակում սեռական բնույթի արտահայտությունների և բռնության ցուցադրությունը

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը