Չինաստանը հայտնել է Սի-Պուտին-Թրամփ եռակողմ հանդիպման օրակարգը

2 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող եռակողմ հանդիպմանը կքննարկեն համաշխարհային խաղաղության պահպանման և մեծ տերությունների միջև ռազմավարական կայունության ամրապնդման հարցերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Նրանք հանգամանալից մտքեր կփոխանակեն համաշխարհային խաղաղության պահպանման և մեծ տերությունների հարաբերություններում ռազմավարական կայունության ամրապնդման հարցերի շուրջ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։

Մաո Նինի խոսքով՝ Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը պատմական և նախադեպային նշանակություն կունենա, քանի որ երեք երկրների ղեկավարներն առաջին անգամ կհանդիպեն դեմ առ դեմ։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի համոզմամբ՝ երեք երկրների միջև համագործակցության ամրապնդումը, տարաձայնությունների կարգավորումն ու հարաբերությունների կայունացումը բխում են ոչ միայն նրանց, այլև միջազգային հանրության շահերից։

«Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխգործակցության ամրապնդումը, տարաձայնությունների կարգավորումն ու հարաբերությունների կայունացումը համապատասխանում են միջազգային հանրության ակնկալիքներին, նպաստում համաշխարհային իրադրության կայունացմանը, ինչպես նաև երկխոսության և համագործակցության զարգացմանը»,- նշել է նա։

Մաո Նինի խոսքով՝ երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և աշխարհում խաղաղության ու կայունության պահպանմանն աջակցելու հարցում։

Հայերեն Русский

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք

Վարսերի մանկապարտեզի նորաբաց խումբն ապահովվել է ջեռուցման համակարգով և նոր գույքով

Ավելի քան 1,6 տրիլիոն դրամ կենսաթոշակային կուտակումներ. ինչո՞ւ է կարևոր ֆոնդի գիտակցված ընտրությունը

Չինաստանը հայտնել է Սի-Պուտին-Թրամփ եռակողմ հանդիպման օրակարգը

Սևան համայնքում անցկացվել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

Մասկը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար այլ դեմքեր բաց նամակով հորդորում են Հուանգին վերականգնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

Ջենսեն Հուանգը մտադիր է վերադառնալ Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնին. FT

Արքայազն Ուիլյամն ու արքայադուստր Քեյթը եռօրյա այցով Հնդկաստանում են

Մոսկվայում բացվել է ֆոտոցուցահանդես՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 105 և Միքայել Թարիվերդիևի 95-ամյակներին