Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

2 րոպեի ընթերցում

Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի անտիպ ժառանգությունը համալրվել է հերթական հրատարակությամբ: Բանաստեղծի հուշատուն-թանգարանում կայացել է «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը կազմել, խմբագրել, ծանոթագրել, բնագրերի հետ համեմատել և ընդարձակ առաջաբանով ներկայացրել է բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը։ Շնորհիվ գրականագետի բազմամյա տքնաջան աշխատանքի՝ Հովհաննես Շիրազի մահից հետո սա արդեն տասներկուերորդ գիրքն է, որը հանձնվում է ընթերցողի դատին։ 

Պրոֆեսոր Սամվել Մուրադյանի խոսքով՝ Շիրազի անտիպ էջերի հրատարակման գործընթացը շարունակական է, քանի որ բանաստեղծի արխիվում «դեռ կան գիրք դառնալիք ձեռագրեր»։ Միջոցառման շրջանակում Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը հանդես է եկել երախտագիտության խորհրդանշական նախաձեռնությամբ՝ որպես Սամվել Մուրադյանի գիտական վաստակի գնահատանք՝ այսուհետ թանգարանի ցուցափեղկերից մեկում կներկայացվեն նրա գրականագիտական և շիրազագիտական գործունեության կարևոր ձեռքբերումները։ 

Շնորհանդեսի ընթացքում նոր հատորի հրատարակման կարևորության մասին ելույթներով հանդես են եկել Հայր Վաչե Մկրտչյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, Շիրազին նվիրված «Յոթնապատում» ֆիլմի գլխավոր ռեժիսոր Արթուր Ղարագյոզյանը և պրոֆեսոր Սամվել Մուրադյանը։ 

 

Արմենուհի Մխոյան 

Հայերեն

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում