ՀՀ ՄԻՊ-ը Նիկոսիայում մոդերացրել է օմբուդսմանական հաստատությունների անկախության և արդյունավետության վերաբերյալ միջազգային քննարկումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում անցկացվող՝ «Օմբուդսմանական հաստատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների փոփոխվող միջավայրում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում մոդերացրել է օմբուդսմանական հաստատությունների արդյունավետության բարձրացմանը, անկախությանը, առաջարկությունների ազդեցությանն ու հանրային վստահությանը նվիրված նստաշրջանի աշխատանքները։ Համաժողովը նվիրված էր Կիպրոսի Հանրապետության օմբուդսմանական հաստատության հիմնադրման 35-ամյակին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, բացման իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ օմբուդսմանական հաստատության առկայությունն ինքնին էական ազդեցություն ունի ժողովրդավարական և իրավական պետության համար: Միևնույն ժամանակ, հասարակության կյանքում վերջինիս իրական ազդեցությունբ առաջին հերթին պայմանավորված է հաստատության անկախությամբ և գործունեության արդյունավետությամբ։

Անահիտ Մանասյանը նշել է, որ անկախության ապահովումը ենթադրում է ինչպես հաստատության ինքնուրույն գործունեություն և հնարավոր միջամտություններին դիմակայելու կարողություն, այնպես էլ պետության կողմից ՄԻՊ հաստատության անկախության երաշխավորում՝ իրավակարգավորումների մակարդակում և գործնականում։

Անդրադառնալով արդյունավետությանը՝ Պաշտպանը կարևորել է պետական մարմինների կողմից օմբուդսմանի առաջարկությունների իրագործումն ու դրանց միջոցով համակարգային փոփոխությունների ապահովումը։ Այս համատեքստում ընդգծվել է անհատական բողոքների քննությանը զուգահեռ ՄԻՊ հաստատությունների դերակատարության կարևորությունը համակարգային խնդիրների բացահայտման և լուծման առումով։

Խոսելով հանրային վստահության մասին՝ Անահիտ Մանասյանն անդրադարձել է բևեռացված ու քաղաքականացված միջավայրում ապատեղեկատվության տարածման, օմբուդսմանների գործունեությունը քաղաքականացնելու փորձերին։ Պաշտպանի խոսքով՝ նման երևույթները պահանջում են արձագանքման արդյունավետ մոտեցումներ։

Պանելային քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (SPT) մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Արմեն Ավետիսյանը, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օմբուդսման Կլոդին Կոնսբրուկը և Վրաստանի հանրային պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն։

Հայերեն English

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման կենտրոն ստեղծելու հնարավորությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Թուրքիան դատապարտել է Էրդողանի հասցեին Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը

Պետք է խոսել մեր վերքերի մասին, ոչ թե առևտուր անել դրանց վրա. Դրամատիկական թատրոնի բեմում «Ես ո՞ւ եմ նման» ներկայացումն էր

COP31-ի շրջանակներում Էրդողանը հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների հետ

Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում

Փաշինյանը դրական է գնահատել Էրդողանի հետ հանդիպումը

ՀՀ ՄԻՊ-ը Նիկոսիայում մոդերացրել է օմբուդսմանական հաստատությունների անկախության և արդյունավետության վերաբերյալ միջազգային քննարկումը

ԱԺ-ն արտահերթ նիստ

Փեզեշքիանը և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, երկկողմ կապերի զարգացումը