Կառավարությունն առաջարկում է քրեականացնել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար՝ լրացնելով հատկապես 16 տարին լրացած, բայց դեռ չափահաս չդարձած երեխաների պաշտպանության իրավական բացը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարգավորումը նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ զեկուցելով Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող նախագիծը։

Փոխնախարարը շեշտել է, որ 16 տարին լրանալը չի վերացնում երեխային նրա առողջությանն ու զարգացմանը վնասող գործունեությունից պաշտպանելու անհրաժեշտությունը։

«16 տարին լրացած երեխայի սեռական ազատության առկայությունը դեռևս չի նշանակում, որ նա կարող է ներգրավվել իր համար վտանգ ներկայացնող այնպիսի գործունեության մեջ, ինչպիսին է պոռնկությունը, քանի որ պոռնկությունը վնասում է երեխայի բարոյականությանը, առողջությանն ու լիարժեք զարգացմանը։ Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար»,– ասել է Մկրտչյանը։

Նրա գնահատմամբ՝ առաջարկվող կարգավորումը չի կարող դիտարկվել որպես անձնական կյանքին միջամտություն, քանի որ նման ծառայությունից օգտվելը վնասում է նաև հանրային բարոյականությանն ու սոցիալական հարաբերություններին։

Ներկայացված նախագծով նախատեսվել է նաև առավել խիստ պատասխանատվություն, երբ արարքը կատարվել է 12-ից 16 տարեկան երեխայի նկատմամբ։

Մկրտչյանը հայտնել է, որ ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչությունն առաջարկել է այդ ծանրացնող հանգամանքը նախատեսել Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածում։ Փոխնախարարի խոսքով՝ առաջարկությունն ընդունելի է Կառավարության համար։

Նա պարզաբանել է, որ այդ հոդվածով արդեն քրեականացված են 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները։ Հետևաբար, նշված տարիքային խմբի նկատմամբ կատարված արարքը նպատակահարմար է կարգավորել հենց երեխայի սեռական անձեռնմխելիությունը պաշտպանող հոդվածում։

«Տվյալ արարքում հիմնական օբյեկտը հանդիսանում է երեխայի սեռական անձեռնմխելիության պաշտպանությունը, ոչ թե հասարակական կարգի և բարոյականության հարաբերությունների պաշտպանությունը, ինչը այս պարագայում լրացուցիչ օբյեկտ է հանդիսանում»,– նշել է փոխնախարարը։

Հայերեն

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են․ Սրբուհի Գալյան

Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Լիբանանի նախագահն Էրդողանի որդու հետ քննարկել է  երկկողմ գործընկերության ընդլայնման ուղիները

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի