ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը նոյեմբերի 15-ին կհաստատի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադը։

«Երկուշաբթի մենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանենք՝ լրացուցիչ 150 կազմակերպության և 50 բանկի նկատմամբ», - Հադադն ասել է LCI հեռուստաալիքին։ Նա նշել է, որ կազմակերպությունների հիմնական մասն առաջարկել է Ֆրանսիան։

«Մենք կշարունակենք տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և, իհարկե, աջակցել Ուկրաինային», - հավելել է նա։

Հադադը նաև դատապարտել է Ռուսաստանի՝ նոյեմբերի 11-ին կայացրած որոշումը՝ արգելել «Le Monde» թերթի լրագրող Արիան Շեմենին, լրագրող և Մոսկվայի նախկին թղթակից Պոլ Գոգոյին, ինչպես նաև Ֆրանսիայի երկու պատգամավորների՝ Սաշա Ուլիեին և Արթյուր Դելապորտին մուտք գործել Ռուսաստան։

«Սա ահաբեկման փորձ է։ Ֆրանսիան չի վախենա։ Այս պատգամավորներն ու լրագրողները պարզապես իրենց աշխատանքն են կատարում», — ասել է Հադադը։

Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն X սոցիալական ցանցում գրել էր, որ Կրեմլի կողմից սահմանված արգելքը ներկայացնելն իբրև պատասխան Ֆրանսիայից Քսենիա Ֆյոդորովայի արտաքսմանը, «հաստատում է նրա կապերը Ռուսաստանի իշխանությունների հետ»։

Ֆյոդորովան, որը նախկինում ղեկավարել է RT France-ը, հետագայում դարձել էր CNews լրատվական հեռուստաալիքի և դրան առնչվող Europe 1 ու JDNews լրատվամիջոցների հայտնի դեմքերից մեկը։ Այդ լրատվամիջոցները պատկանում են պահպանողական մագնատ Վենսան Բոլորեին։ Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրել էին ռուսական ապատեղեկատվություն տարածելու մեջ։

Հայերեն Русский

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Մատվիենկոն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ազդեցություն չի ունենա ԵԱՏՄ-ի կայունության վրա

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան

Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

ՀԱՊԿ-ի խորհրդի նիստում Հայաստանին դաշինքից հեռացնելու հարց չի քննարկվել․ Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Գործադիրը 173 մլն դրամի աջակցություն տրամադրեց Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանը