Նյու Յորքում եռահարկ շենքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքի Բրուքլին թաղամասում նոյեմբերի 11-ին փլուզվել է շինհրապարակի հարևանությամբ գտնվող եռահարկ շենքը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են Նյու Յորքի քաղաքային իշխանությունները։

Քաղաքապետ Զոհրան Մամդանիի տվյլաներով՝ առնվազն երկու մարդ զոհվել է, իսկ ավելի քան 10-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։

Իսկ Նյու Յորքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Լիլիան Բոնսինյորը հայտնել է, որ հայտնի տուժածների ընդհանուր թիվը 19 է, որոնցից յոթը՝ երեխաներ։ Նրա խոսքով՝ թեթև վնասվածքներ է ստացել նաև մեկ հրշեջ։

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ փլատակների տակ հնարավոր այլ տուժածներին հայտնաբերելու նպատակով։

Իշխանությունների փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է եղել տանը, երբ 1930 թվականին կառուցված և չորս բնակարան ունեցող շենքը փլուզվել է։

Փլուզման պատճառը հետաքննվում է։

Հայերեն Русский