Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ ապատեղեկատվության դարաշրջանում կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետն ասել է նոյեմբերի 10-ին Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկմանը:

«Կեղծ տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը սովորաբար տարածվում են սոցիալական ցանցերի միջոցով, իսկ մյուս կողմից այդ նույն գործիքը ծառայում է նաև այդ գործընթացին դիմակայելու համար։ Երբ Հայաստանում ապատեղեկատվություն տարածվեց մի քանի ժամվա ընթացքում, որը զանգվածային հավաքի պատճառ դարձավ մեր հանրապետությունում, դա 2022 թվականն էր, ես սկսեցի ուղիղ եթերով հեռարձակումներ անել «Ֆեյսբուք»-ի իմ էջում՝ փորձելով մեր ժողովրդին բացատրել, թե ինչ է տեղի ունենում։ Այդ հավաքը շարունակվեց երկու ժամ և ավարտվեց ոչնչով։ Այս տարվա մայիսին, հունիսին ընտրական քարոզարշավի ժամանակ նույն իրավիճակն էր»,-նշել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ երկխոսությունը քաղաքացիների հետ առանցքային նշանակություն ունի, բայց մյուս կողմից կառավարությանը, հասարակությանն անհրաժեշտ են տեղեկատվության այլ աղբյուրներ։ «Վերջին տարիներին փաստ ստուգողների ինստիտուտը տեսանելիորեն կայացել է ՀՀ-ում, ինչը մեզ շատ է օգնել։ Հաջորդ շատ կարևոր գործոնը հասարակության մեդիաիրազեկվածությունն է։ Հաճախ մարդիկ սոցիալական ցանցերում ինչ-որ բան տեսնելուց հետո հարց են տալիս՝ արդյոք դա իրական է, և դա շատ կարևոր է։ Մարդիկ իրենք դառնում են փաստ ստուգողներ, և ես կարծում եմ՝ սա էլ շատ կարևոր նորություն է, որ կարող է օգնել խնդրի լուծմանը»,-շեշտել է ՀՀ վարչապետը։

Քննարկմանը մասնակցել են նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան:

Հայերեն English

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Գավառի ավագանու հերթական նիստում ընդունվել են նոր որոշումներ